Հանդիսությունների համալիր

Ավելորդ են բառ ու խոսքեր,
Երբ կա համբույր, այն էլ ոսկե...
 
   
 
 

 

ՀՅՈՒՐԱՆՈՑԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐ ՉԿԱՆ:
 
«Ոսկե համբույր» հանդիսությունների համալիրն իր հյուրընկալ դռները բացեց 2006 թվականին: Նույն թվականի սեպտեմբերի 2-ին «Ոսկե համբույրում» տեղի ունեցավ առաջին հարսանյաց հանդեսը:
Բացման օրվանից առ այսօր «Ոսկե համբույր» համալիրում տեղի են ունեցել բազմաթիվ ուրախ տոնակատարություններ` հարսանյաց հանդեսներ, ծննդյան տարեդարձեր ու մկրտության առիթով կազմակերպված հավաքույթներ, կորպորատիվ երեկոներ ու այլ տարբեր ուրախ առիթների նվիրված հավաքույթներ:
Եվ բոլոր դեպքերում «Ոսկե համբույրը», հավատարիմ մնալով իր որդեգրած սկզբունքներին, ցանկացած առիթով կազմակերպված տոնախմբությունը ոսկեզօծել է անկրկնելի բարձր տրամադրությամբ` իր ջերմ մթնոլորտով ու սպասարկման բարձր ու խստապահանջ որակով: «Ոսկե համբույր» հանդիսությունների համալիրն ունի բոլոր պայմանները տարբեր ճաշակի ու պահանջների տեր հաճախորդներին գոհացնելու համար:

Համալիրում գործում է չորս սրահ.
1. Մեծ՝ «Ոսկե սրահը» նախատեսված է 300-320 մարդու համար և հարմար է բազմամարդ հանդիսություններ անցկացնելու համար:
2. Փոքր՝ «Փիրուզագույն սրահը» կարող է տեղավորել 100-120 մարդու և ապահովում է հիասքանչ միջավայր ոչ շատ մեծաքանակ հավաքույթների համար:
3. VIP սրահը կարող է միաժամանակ տեղավորել 90-100 մարդ: Իսկապես հատուկ մարդկանց վայել սպասարկումն այս սրահում անցկացրած երեկոն դարձնում է անմոռանալի: Ի դեպ, սրահն ունի ամբողջովին առանձին մուտք, որը ծառայում է միայն այդ սրահի այցելուներին:
4. Մանկական սրահը նախատեսված է 40-50 մարդու համար և նույնպես ունի առանձին մուտք:

 
 
 
 



«Ոսկե սրահը»
հանդիսությունների համալիրի համար ցանակալի ու գնահատելի է ցանկացած հաճախորդ, այդ իսկ պատճառով մեր սրահները տրամադրվում են նաև սեղմ ու փոքրաթիվ հավաքույթների համար: Անկախ խնջույքի մասնակցիների քանակից, սրահը նախապես պատվիրելու դեպքում տրամադրվում է միայն այդ խնջույքի մասնակիցներին:

Եվս մեկ կարևոր առանձնահատկություն. «Ոսկե համբույրում» հանդիսությունների համալիրը նախատեսված է միայն ուրախ ու հիշարժան միջոցառումներ և ընտանեկան տոնախմբություններ անցկացնելու համար, և մեզ մոտ չեն գործում հյուրանոցային համարնե:
«Ոսկե համբույրում» հանդիսությունների համալիրն իր հաճախորդների համար երաշխավորում է ոսկու պես փայլուն տրամադրություն ու բարձրակարգ սպասարկում:
«Ոսկե համբույր» հանդիսությունների համալիրում աշխատում են միայն պրոֆեսիոնալ խոհարարներ, ում պատրաստած ուտեստները մեկ անգամ փորձելուց հետո կրկին ցանկություն է առաջանում վայելել նրանց ձեռքով պատրաստված համադամ խորտիկները, բազմազան ճաշատեսակներն ու ավանդական անկրկնելի խորովածը:

«Ոսկե համբույրը» սիրով սպասում է Ձեզ և մաղթում բարձր տրամադրություն և բարի ախորժակ:
 
Համալիրն ունի նաև մինչև 100 մեքենայի համար նախատեսված ապահով և անվտանգ ավտոկայանատեղ.